ՀՐԱՏԱՊ
Գերիների հարցը հասնում է Մակրոնին.կարևոր հայտարարություն Երևանում
Ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Մակրոնը Երևանից ուղերձ հղեց․ ինչ է փոխվելու Հայաստանի համար
04 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Գերիների հարցը հասնում է Մակրոնին.կարևոր հայտարարություն Երևանում
04.05.2026
Ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
04.05.2026
Մակրոնը Երևանից ուղերձ հղեց․ ինչ է փոխվելու Հայաստանի համար
04.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

«Փինկ Բերրի»-ի, «Իգիթ»-ի պաղպաղակներում հայտնшբերվել է աղիքшյին ցпւպիկի խմբի մանրէներ և ոչ միայն

admin
07.06.2025 2 Min Read
3 0

 

 

Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները:

Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):

Այսօր հայտնի են դարձել 3 ընկերությունների՝ «Իգիթ», «Փինկ Բերրի» ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները:

«Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» արտադրատեսակի նմուշը պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և կաթնայուղի զանգվածային մաս, «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով»-ը՝ ԱՑԽՄ, կաթնայուղի զանգվածային մաս, «Բրիկետ վանիլային բուսական յուղով»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և կաթնայուղի զանգվածային մաս, իսկ «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով (ապրանքանիշը՝ Իգիթ):

«Փինկ Բերրի» ՍՊԸ-ի արտադրության «ՈՒտոպիա» վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր, «Այս Բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիր, «Շոկոլադային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով, «Վանիլային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մրգային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակի նմուշը՝ ՄԱՖԱՆՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և յուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչիայնին պատկանող արտադրամասում արտադրվող «Կաթնասերքուցքային կաթնային շոկոլադ» և «Կաթնասերքուցքային վանիլային» պաղպաղակների նմուշներից միայն մեկը՝ Կաթնասերքուցքային վանիլային»-ը, օրենսդրությամբ սահմանված նորմերին չի համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով։

Նշված ընկերությունների արտադրական գործունեության առանձին գործառույթները՝ նշված պաղպաղակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 10-30 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

– որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

– որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

– որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

– որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր»:

Share Article

admin

Previous Post

Մшհվան ելքով վրшերթ՝ Պռոշյան գյուղում․ 44-ամյա Մարինե Ա․-ն մшհացել է

Next Post

Կայծшկի հարվածից մшհացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիшլապես անшպահով ընտшնիքից

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am