Սյունիքի մարզից Ադրբեջան անցшծ անչափшհասները արդեն Հայաստանում են. Տեղի համшյնքապետ

 

Տեղ համայնքի անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են, տեղեկությունը հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Նորմալ է, ինձ մոտ են»,– NEWS.am–ին ասաց համայնքապետը։

Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել