Пղբերգական դեպք. 10 ամսական երեխա է մահացել

 

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը՝ 10 ամսական Ա․ Պ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել է երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել է, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել է տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել է Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում է ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Ս․-ն նաև հայտնել է, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ՝ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել