Լավ լուր՝ մետրոյից օգտվող քաղաքացիների համար

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ նոյեմբերի 6-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն նշեց, որ պլանից 58 հազար ավելի ուղևոր է փոխադրվել մետրոյով, ինչը նշանակում է, որ մետրոպոլիտենը ծանրաբեռնված է աշխատում․ «Ունե՞նք կանգնած վագոններ»։

Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն ասաց, որ այդպիսիք կան, սպասում են անվազույգերի գալուն։

«Վագոններ կան, որ էլի պետք է գիծ դուրս գան։ 620 միլիոն Կառավարությունը հաստատել է, բայց այսքանով պետք է չսահմանափակվենք, որովհետև մենք էլի հրատապ ծախսեր ունենք պահեստամասերի և մնացած այլ աշխատանքնների համար»,-նշեց նա։

Ըստ Սեդրակյանի՝ 620 միլիոնով ձեռք է բերվելու 32 անվազույգ և 4 կմ ռելս. «3 չաշխատող վագուն կսկսի աշխատել։ Մոտավորապես 10-ը կանգնած են։ Եթե 3 ամսվա մեջ մատակարարը մատակարարի շատ արագ աշխատանքները կանենք։ Մեզ ընդամենը պետք է 15 օր, որպեսզի վերականգնենք»։

Մետրոսպոլիտենի տնօրենը նաև ներկայացրեց մյուս հրատապ հարցերը՝ նշելով, որ արդեն մրցույթներ են հայտարարված պահեստամասեր ձեռք բերելու համար՝ հավելելով, որ միայն անվազույգերով հարց չի լուծվում։

Իրավաբան.net
821 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն