Արտակшրգ իրшվիճակ՝ Երևանում․ կան հոսպիտшլացվածներ

 

 

Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են:

Փրկարարները փակել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենանեը:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել