Ինչ է կատարվում. ՌԴ-ից վտարում են ադր բեջանցիներին ու…

Ադրբեջանցի մի ընտանիք կվտարվի Ռուսաստանից՝ ներգաղթի մասին օրենքները խախտելու համար՝ իրենց որդու մասնակցությամբ դպրոցական կոնֆլիկտից հետո։ Այս մասին հայտնում է Նիժնի Նովգորոդի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Դատարանի որոշմամբ ադրբեջանցիների նկատմամբ տուգանք է նշանակվել, որին հաջորդել է արտաքսումը Ռուսաստանից։

Երեք անչափահաս երեխաներ, որոնք հաշվառված չեն եղել միգրացիոն մարմիններում, ծնողների հետ պարտավոր են լքել Ռուսաստանի տարածքը։

Ոստիկանությունը պարզել է, որ այլ պետության (Ադրբեջանի) 41-ամյա քաղաքացին խախտել է միգրացիայի գրանցման կանոնները, իսկ նրա 34-ամյա կինը բնակության օրինական ժամկետը լրանալուց հետո չի լքել Ռուսաստանը։

Ինչպես պարզաբանում է ոստիկանության աղբյուրը, ընտանիքի անդամները բնիկ ադրբեջանցիներ են։ Միգրանտները գրավել են իրավապահ մարմինների ուշադրությունը այն բանից հետո, երբ նրանց որդին դպրոցում երեխայի է ծե ծել։

https://pressmedia.am/?p=160000&l=am&fbclid=IwAR2SMwAf-vxJ7Gw16l8H0rRu0bBjskWmTEjUJudtGHCIlkWeJeAjgzFzvRE

1 553 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն