Միայն տեսնեք, թե ինչ է անում Ալիևն Արցախում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Զանգիլանի քաղաքաշինական համաժողովում հայտարարել է, որ սկսել է ադրբեջանցիներով բնակեցնել Լեռնային Ղարաբաղը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում բնակություն է հաստատել 2 300 ադրբեջանցի, որոնց նա անվանել է «հարկադրյալ տեղահանվածներ»,

իսկ տարեվերջին նրանց թիվը, նրա խոսքով, կկազմի 5 500։ «Ի դեպ, այժմ յուրատեսակ հերթ է առաջացել նրանցից, ովքեր սպասում են հայրենի հողեր վերադառնալուն։

Մարդիկ գալիս են Բաքվից, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Սումգայիթից, Գյանջայից։ Քաղաքներից գալիս են գյուղեր»,- ասել է նա։

29 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն