Բենզինի ու դիզվառելիքի գների թանկացումներ. Ինչ գներ են սահմանվել…

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.4%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8%-ով:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5-1.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.8%-ով:

2023թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.3% և 7.1%-ով: 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 8.6% գնաճ և դիզելային վառելիքի 11.0% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 25.5% և 0.4% գնաճ:

Իրավաբան.net
764 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն