Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բ ռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Armeniasputnik.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասար սուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, ում ծե ծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին։
Պարզվում է` ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում, այս տարվա հունիսին տեղափոխվել են Երևան։ Հայտնի է դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կնոջ ինքնությունը` նա 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Մեզ հետ զրույցում ուսուցչուհին սարս ափելի մանրամասներ պատմեց ընտանիքի մասին։ Պարզվում է` ընտանիքի հայրը` Թաթուլ Մադաթյանը, մոտ 1 տարի առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բ ռնություն գործադրելու համար։
«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել երեխան, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սե ռական բ ռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։
Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բ ռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։
Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ դստերը սեռական բ ռնության է ենթարկել սեփական հայրը։ Դրանից հետո առավել սա րսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բ ռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բ ռնության ենթարկում։
«Երբ երեխայի բ ռնաբարության մասին հայտնի դարձավ, դրանից հետո ուսուցիչները սկսեցին քննարկել, իրենք իրենց մեջ վերլուծել, թե ինչու էր աղջիկը կտրուկ փոխվել, սկզբում ինքը բավականին լավ էր սովորում, հետո միանգամից պարփակվել է ինքն իր մեջ, դադարել շփվել և այլն»,– պատմում է ուսուցչուհին։
Շեշտում է` այդ պահի դրությամբ իր դասարանում սովորող աղջիկը սեռական բ ռնության ենթարկված չի եղել։ Բայց ստեղծված իրավիճակը նաև նրա վրա է ազդել։
«Ինքն էլ հանգիստ երեխա էր, աշխատում էր ոչ ոքի հետ չշփվել, դասամիջոցներին միշտ հեռախոսը ձեռքին էր, իր դասերն էլ որ վերջանում էին, սպասում էր 3-րդ դասարանցի քրոջը, որ միասին տուն գնային»,– ասում է ուսուցչուհին։ Ի դեպ, նրա խոսքով, սա րսափելի տեսանյութում մոր հետ միասին ավագ քրոջը տանջող աղջիկը հենց նա է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
5 624 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն