ՀՐԱՏԱՊ
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
Քաղցկեղի վտանգը ձեր առօրյայում է․ բժիշկը նշում է 3 հիմնական պատճառ
03.05.2026
Ի՞նչ պատիժ է սպառնում ընտրակաշառք տվողներին
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Ողբերգшկան դեպք՝ Արմավիրի մարզում. Գյումրի-Երևան մարդատար գնшցքը վրшերթի է ենթարկել գծերի վրա հայտնվшծ 14-ամյա տղային

admin
25.05.2025 One Min Read
2 0

 

 

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան մարդատար գնացքը Ջրառատ գյուղում քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Գրիգորյանն ու Սմբատ Կնյազյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները և տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» «Էջմիածին» կայարանում։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պաշտոնակատարի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով եղել է ականջակալներով, տղա է, ում ինքնությունը պարզվում է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 14-ամյա Մարտին Է.-ն է, իսկ գնացքավարը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Ո.-ն է։

Share Article

admin

Previous Post

Ինչ լուսանկարներ էր հրшպարակում երեկ կվադրոցիկլի վթшրից մшհացած 17 ամյա Ալեքսանդրան

Next Post

Շենիկի ջրшնցքում հայտնшբերվել է 16–ամյա տղայի դ.ի

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am