Արարատի մարզում մայրը տղա երեխա է ունեցել, սակայն հրա ժարվել է նրանից և հեռացել

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդի» ծննդատանը ծնվել է երեխա, որի մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է նրանից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմանում, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-ամյա Ս. Ս.-ն Վեդիի ծննդատանը տղա երեխա է ծննդաբերել և հրաժարվել երեխայի խնամքի պարտականությունը կատարելուց՝ երեխային թողնելով ծննդատանը ու հեռացել է այնտեղից:

Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները ճշտել են մոր բնակության վայրը և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար:

15 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն