Քիչ առաջ Երևանյան լճում հшյտնաբերվել է օրեր շարունшկ որոնվող անչшփահասի դ.ին

 

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։

Ավելի վաղ հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում Հրազդանի կիրճում, ըստ տեղեկությունների՝ մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել էր Հրազդան գետը։

Երեխան՝ Մայա Բորյատինսկայան, Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես մասնակցել է որոնողական աշխատանքներին։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել