Սովի մակարդակը Հայաստանում. Համաշխարհային ինդեքսի նոր տվյալները
Հայաստանը 2026 թվականի Համաշխարհային սովի ինդեքսում (Global Hunger Index – GHI) գրանցել է 5-ից ցածր ցուցանիշ, ինչը վկայում է երկրում սովի ցածր մակարդակի մասին, այսինքն՝ սով չի նկատվում։ Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցուցանիշը 5.0 է, իսկ համաշխարհային միջինը՝ 18.1:
Երկարաժամկետ կտրվածքով նկատվում է զգալի բարելավում․ Հայաստանի ինդեքսը 2000 թվականի 20.3-ից իջել է մինչև 2.5-ի 2026 թվականին։
Հիշեցնենք ինդեքսի գնահատման սանդղակը՝
- ≤ 9.9 – ցածր
- 10.0–19.9 – չափավոր
- 20.0–34.9 – լուրջ
- 35.0–49.9 – մտահոգիչ
- ≥ 50.0 – ծայրահեղ մտահոգիչ
Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկվել է 122 երկիր։ Հայաստանն այն 24 երկրների թվում է, որոնց GHI ցուցանիշը 5-ից պակաս է:
Մինչդեռ ցուցակում ամենավատ ցուցանիշներն ունեն Սոմալին, Սուդանը, Բուրունդին, Հարավային Սուդանը և Եմենը։
Հայաստանի GHI ցուցանիշը հիմնված է չորս բաղադրիչ ցուցանիշների վրա.
- Թերսնվածություն՝ բնակչության <2.5%-ը
- Թերաճ (ստանտինգ) մինչև 5 տարեկան երեխաների շրջանում՝ 6.2%
- Նիհարավունություն (ուեստինգ) մինչև 5 տարեկան երեխաների շրջանում՝ 2.9%
- Մանկական մահացություն մինչև 5 տարեկան հասակը՝ 1.0%
- https://www.youtube.com/live/uuG5mBEPkhU?si=H1zk6JwTSRS1jpJl


