Սիրուշոն՝ Լևոն Քոչարյանի կալանքի երկարացման մասին

«Լևոնին բոլորի աչքի առջև խե ղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծե ծել, ու քանի որ ծ եծել է ՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ տեսել, որ տեղի է ունեցել հակառակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով ամուսնու Լեւոն Քոչարյանի կալանավորմանը:

«Երեկ որոշում կայացրեցին Լևոնի կալանավորումն երկարացնել ևս երկու ամսով. եթե կա մեկն, ով կարող է բացատրել, թե ինչ հիմքով ու ինչի համար, խնդրում եմ՝ բացատրեք։

Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքը, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել։

Հիմա ինչո՞ւ են երկարացնում։ Ի՞նչ նպատակ սա ունի։ Թե՞ ընդամենը անձնական վրեժխնդրություն է։

Քանի տարի է ընտանիքի մասին ինչ կեղծ մեղադրանքներ ասես չեն տարածում. պատկերացնում ե՞ք, եթե իրականում ինչ որ բան լիներ, հիմա ինչ արած կլինեին, եթե ոստիկանին «հարվածելու» համար են էսպես անում։

Այս մասին էլի չէի խոսի, սա կմնար մեր ընտանեկան դժվարությունը, որը կհաղթահարեինք, ինչպես մնացածն ենք հաղթահարել, բայց ուզում եմ բարձրաձայնել ու ցույց տալ, որ սա մեծ խնդրի փոքր մասն է. հենց էսպես են մարդկանց խաբում տարիներ շարունակ ու այն մարդկանց դեմ հանում, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել։

Բարեբախտաբար, այս դեպքում բոլորը տեսել են տեսանյութերը և գիտեն ճշմարտությունը։ Բայց պատկերացրեք, եթե տեսանյութը տեսած չլինեիք, հիմա հերթական անգամ հավատալու էիք հերթական ստի կամ առնվազն կասկած էիք ունենալու…»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանի կալանքը նախօրեին երկարացվել է երկու ամսով։

https://iravaban.net/446958.html?fbclid=IwAR0AfcT86YDqUiyENvWuJi_osEg3y2QCnPtN5UUqtTLvva7xbmZRQPL2bFE

30 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն