Որդին փո րձել է բարձով խե.ղդել անկողնային հի վանդ վիճակում գտնվող հորը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Վլադիմիրի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անկողնային հիվանդ վիճակում գտնվող հորը՝ Վլադիմիր Պետրոսյանին խեղդելու եղանակով կյանքից զրկելու դիտավորությամբ, բարձը դրել է նրա դեմքին և փորձել է խե ղդել նրան, միաժամանակ բղավելով՝ «Մե ռի, դուք բոլորդ պետք է մե ռնեք»։

Սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ նույն պահին Վլադիմիր Պետրոսյանի ննջասենյակ է մտել թոռնիկը՝ Արթուր Առաքելյանը, ով հանդիսանում է նաև Անդրանիկ Պետրոսյանի քրոջ որդին և անմիջապես մոտենալով Անդրանիկ Պետրոսյանին, երկու ձեռքերով թիկունքից քաշել է մի կողմ, ձեռքից վերցրել բարձը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց։ Այդ ժամանակ ննջասենյակ են մտել նաև Միլանյա Առաքելյանը և Ամալյա Պետրոսյանը:

https://mediaroom.am/armenia/society/item/48866-2023-10-17-12-26-48.html

914 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն