Լավ լուր. Ռուբլու փոխարժեքը կկարգավորեն հատուկ միջոցներով ու…

Հաջորդ տարի՝ 2024-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներն ու անկումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ստեղծում է տհաճ իրավիճակ, որը կարող է խանգարել նրա վերընտրությանը։

Եւ վերջինս որոշել է, որ ռուբլու փոխարժեքը պետք է կարգավորել ավելի կտրուկ միջոցներով։ Դրա համար ստորագրել է հրամանագիր, որով  հոլդինգային ընկերությունները պարտավորեցվել են իրենց արտարժութային եկամուտը վաճառել եւ դարձնել ռուբլի։

Ընդհանուր առմամբ՝ հրամանագիրը տարածվում է 43 խոշոր ձեռնարկության վրա։ Հրամանագիրը գործում է մինչեւ հաջորդ տարվա ապրիլի կեսերը։ Նշենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 17-ին՝ թեեւ վերջնական ժամկետը դեռ ճշտվելու է Դաշնային Խորհրդի կողմից այս տարվա դեկտեմբերին։

Փորձագետները նշում են, որ ընկերությունները Կրեմլին չեն կարողանա խաբել, քանի որ նրանցում կներդրվեն հատուկ տեսուչներ, որոնք կհսկեն, թե ինչպես է իրականացվելու վերոնշյալ հրամանագրի իրականացումը։

1 084 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն