Գործադիրի որոշմամբ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Հիմնավորման համաձայն՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Սեպտեմբերի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է նոյեմբերի 1-ից:
Որոշմամբ երկու ամսով երկարացվելու է աջակցության վճարման ժամկետը, որի ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800 հազար դրամ:
Նյութի աղբյուր