ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Վայոց Ձորի դա ժան վրա երթի դեպքից

Հոկտեմբերի 8-ին, մա հվան ելքով վրա երթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրա երթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մա հը:

Տեղում պարզվել  է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, ինչի համար էլ դեպք վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները, և նրանք դեպքի վայրի զննություն էին կատարում, երբ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզեցին, որ Mercedes-ի վարորդի կողմից վրաերթից հետո վրա երթի ենթարկվածը կրկնակի վրաերթի է ենթարկվել Lexus-ի և Зил մակնիշի բեռնատարի կողմից:

Բեռնատարը դեպքի վայրից հեռացել է, Lexus-ը դեպքի վայրում է:

2 644 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն