Վատ լուր Սյունիքի մարզից

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի, այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից։

Մեղրիում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի վաղաժամ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։

Նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ասվում է հաղորդագրության մեջ (ընդգծումները խմբ․

Ռուսաստանը Արցախի օկուպացիայի եւ ցեղասպանության իր գործարկած սխեման կիրառելու է նաեւ ՀՀ այլ շրջաններում․ այս հարցին Լրագիրը բազմիցս մանրամասն անդրադարձել է։ Հարվածները լինելու են այն ուղղություններով, որտեղ տեղակայված են ռուսական զորամիավորումներ, որոնք Արցախի օրինակով կատարելու են գետնի վրա Բաքվի ներխուժումների օպերատիվ երաշխավորման գործառույթը։ Սյունիքի մարզում ռուսական հյուպատոսության «վաղաժամ բացումը» նշանակում է այս ծրագրի արագացում, Երասխ-Երեւան հիմնական ուղղությամբ։

https://www.lragir.am/2023/10/06/788420/

7 061 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն