Հր դեհ է բռ նկվել Վայքի գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից, կան վիրավորներ

shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։

Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն են իրականացնում։

Այս պահին հրշեջները  պայքարում են, որ կրակը չտարածվի։

 

1 382 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն