Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար. Արշակ Կարապետյան

ՀՀ նախկին ՊՆ նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում  հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության  հետևանքն են։ Նա նաև ընդգծել է, որ հեռացվել է ՊՆ նախարարի պաշտոնից, քանի որ ինքը հրաման է տվել կրակ բացել պետական սահմանի խախտման դեպքում։

«Ես նկատի ունեմ դավաճանությունը, որը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։ Ինձ հավաստի աղբյուրներից հայտնի է նաև, որ հենց Նիկոլ Փաշինյանն է դիմել ադրբեջանական ղեկավարությանը՝ խնդրելով առևանգել   հայ ազգի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ անցնել ՀՀ սահմանը »,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ եթե ոչ այսօր, ապա վաղը թշնամին նորից կանցնի հարձակման՝ նրա նպատակն է գրավել Հայաստանը։

«Այս համատեքստում ես հայտարարում եմ, որ, առաջին՝  քաղաքական գործունեություն եմ սկսում։ Երկրորդ՝ ստեղծել քաղաքական շարժում, որի նպատակն է   Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելը, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝  ստեղծել ապահով, անվտանգ համակարգ Հայաստանի պետության պահպանման և զարգացման համար»,- եզրափակել է նա։

783 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն