ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ոչինչ չենք կորցրել և չենք էլ կորցնելու»․ Լուսինե Բադալյան

Կես տարի է ամբողջ ազգը գիտի, որ դուք նախապատրաստվում եք Արցախում իշխանափոխության, բայց քանի որ չի ստացվում դրա շարունակությունը՝ Հայաստանում իշխանափոխության հասնելը, ասում եք` ձեր Արայիկը թողեց արցախցիներին։

Այս մասին այսօր հայտարարությունների ժամին  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Նախ՝ Արայիկը մերը չէ։ Մենք չունենք ընդհանրապես ժողովրդի որոշումներին խառնվելու ցանկություն, մտադրություն և սովորություն։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) ժողովուրդն ինքն է ընտրել իր նախագահին, և ի տարբերության այդ ընտրության՝ այս անգամ ժողովուրդը չէր ընտրել, այլ այն 22 պատգամավորները»,- ասաց նա։

Մանրամասն տեսանյութում՝

1 649 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն