Ալիևի նոր հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կազմակերպվելու է Գրանադայում, կարող է խթանել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ 

«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման համար», – ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։

1 906 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն