Որոշումը, որ Արցախը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով

«Որոշումը, որ Ղարաբաղը (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում կայացած նիստից հետո։

«Երևանից հնչող հայտարարությունները, թե նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ղարաբաղը (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) տալ Ադրբեջանին, կեղծ են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է` Ղարաբաղը (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ վարչապետ Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համապատասխան, հարցը փակվեց։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան 

857 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն