Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը խոստանում է Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը դարձնել անվճարՀայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Աղքատ ընտանիքների համար լինելու է էլեկտրականության վճարի և ջրի վճարի սուբսիդիա, և աղքատ ընտանիքները զրո դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար»,– մանրամասնել է նա:


