Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. Ստեփանյան

Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:

Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,- նշել է նա։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։ 

188 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն