Խոշոր ու ող բերգական ավտովթար Կոտայքի մարզում․ ՀՀ ՊՆ ծառայողը տեղում մա հացել է

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մա հացել է։

Փրկարարները մա հացածի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Տեղում նշված անձինք, ինչպես նաև պարեկներ Մանուկ Խաչատրյանն ու Արտակ Գաբրիելյանը սահմանազատել են տարածքը և մեծ թվով պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ հետաքրքրասեր վարորդները, որոնց թիվն անցնում է մի քանի հարյուրը, փորձում էին ավտոմեքենաները կայանել դեպքի վայրում, ինչը առաջացնում էր խցանում։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ՀՀ ՊՆ X զորամասի ծառայող է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրի տեղամասի 1-04 ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես նշված հատվածով գազամատակարարումը դադարեցրել են և արդեն սկսել են վթարավերականգոնղական աշխատանքներ կատարել։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորութամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1 149 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն