«Ասացի ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը». հայտնի տեսանյութի արցախցին մանրամասներ է հայտնել շանտաժի ենթարկվելու մասին

Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հայ ազգը դա վաճան ազգ է, ու պիտի վերանա այս ազգը:

Tert.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ նույն տղամարդը 44-օրյա պատ երազմի ժամանակ ներկայացնում է, որ ամեն բան լավ է, ու հայերը իրենց «դուխը» չգցեն և վերջում ասում է. «Մեհրիբան, դիմացի` Զարգարյան Մհերը գալիսա»:

Մենք կապ հաստատեցինք տեսանյութերում նկարահանված Մհեր Զարգարյանի հետ, ով մեզ ներկայացրեց մանրամասները.

«Երկու տարբերակ կար, կամ լրագրողներին կանչում են ու էս վիդեոն նկարում, կամ էլ երեխուս տանում են մատաղ անեն իմ աչքի դեմը»,- ասել է նա:

Մհերը մեզ ներկայացրեց, թե ինչ պահանջ է եղել, և կոնկրետ ինչ տեքստ պետք է ասեր.

«Ինձ ասել են՝ ասեմ, որ Ադրբեջանում լավա, որ Արայիկ Հարությունյանին ասեմ դա վաճան, գեներալների անունները նշեմ ու ասեմ, որ դա վաճաներն իրանք են, բայց դրանք չեմ ասել, խաբել եմ, որ ոչ մեկին անունով չգիտեմ:

Ու ստիպել են, որ 3-4 անգամ կրկնեմ նույն բանը, ու եթե էդքան չասեմ իրար հետևից, երկրորդ անգամ ինձ զգուշացում չի լինելու: Ասեցի ինչ ասեք, ես կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը»,- նշեց նա:

Նա նշեց, որ իրեն և կնոջը առանձին են տարել և ստիպել նույն բանը, նշեց, որ իրենց հետ խոսել են հայերեն:

«Ինձանից լավ էին խոսում հայերեն:

Զենքը դրել էին կողքս, իմ հին վիդեոն միացրել էին, ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում, որ 44-օրյա պատ երազմի օրը մատաղ պիտի անեն»,- նշեց նա:

Ըստ Մհեր Զարգարյանի, նա տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրայից մեկ այլ տղամարդու առևանգել.

«Ես առաջինը չէի, ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան»:

2 157 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն