Wildberries-ը նոր շտապ հայտարարություն է տարածել

Hraparak.am-ը գրում է․

Wildberries-ը չի նախատեսում իր կայքում պարտադիր կանխավճար ներմուծել բոլոր գնորդների համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկը։

«Ոչ, մենք չենք նախատեսում դա պարտադիր դարձնել», — նա պատասխանել է ընկերության՝ կանխավճար մտցնելու ծրագրերի մասին հարցին։ Սակայն Բակալչուկն ընդգծել է, որ մասամբ կանխավճարային համակարգ արդեն կա կայքում, եթե խոսքը այլ երկրների մասին է։ «Մենք անպայման առաքում ենք այնտեղ 100% կանխավճարով, հենց որ տարածաշրջանում տեղական պահեստ է հայտնվում, դա փոխում է ամեն ինչ»,- ասել է ընկերության հիմնադիրը։

373 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն