Երեխաները դպրոցներում են մնացել

Ստեփանակերտում տագնապ է հայտարարված, բոլորին իջեցրել են նկուղներ եւ ապաստարաններ։ Դպրոց գնացած երեխաները մնացել են դպրոցներում՝ նրանց էլ են իջեցրել նկուղներ, իսկ ծնողները իրենց բնակավայրերի ու աշխատավայրերի ապաստարաններում են։ Արդեն ռմբակոծում են Ստեփանակերտի ուղղությամբ եւ պայթյուններ են լսվել քաղաքի տարբեր հատվածներում։ Արցախի ՊԲ-ն պատասխանում է թշնամում հարվածներին։

Ստեփանակերտի օդում անօդաչու սարքեր են երեւացել։

1 012 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն