https://youtu.be/01hWAC47A2k
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին: Նշենք, որ այս ՊՈԱԿ-ը խնդրահարույց հաստատություն է, և այստեղ հաճախ են տարբեր դեպքեր տեղի ունենում:

MediaHub-ը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հասկանալու, թե ինչ է, իրականում, տեղի ունեցել, և որն է 13-ամյա աղջնակի մահվան պատճառը:

Ի պատասխան` ԱՍՀ մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց.

«Երեխայի մոտ մահ գրանցվել է շաբաթ օրը․ ունեցել է ծանր առողջական խնդիրներ, ստացել է պալիատիվ խնամք»:

Նա նաև նշեց, որ պետք է նկատի ունենալ, որ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։

Վահե Մակարյան