Զիրոյանի՝ Իննա Խոջամիրյանին նվիրված երգի նոր տարբերակը զայրացրել է համացանցի օգտատերերին
Դերասան և երգիչ Վահե Զիրոյանը հրապարակել է իր նոր երգը, որն արդեն հասցրել է քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացնել համացանցում։Բանն այն է, որ երգը տարիներ առաջ նվիրված է եղել դերասանուհի Իննա Խոջամիրյանին, սակայն նոր տարբերակում Զիրոյանը փոխել է երգի բառերը՝ «Իննա» անվան փոխարեն երգելով «իմն ա»։
Այս փոփոխությունն աննկատ չի մնացել համացանցի օգտատերերի շրջանում։ Շատերը քննադատում են դերասանին՝ հատկապես հաշվի առնելով, որ երգն ի սկզբանե անձնական նվիրում է ունեցել։Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահե Զիրոյանն ազդարարել էր երգի թողարկման մասին՝ նշելով, որ այն հանրությանը կներկայացնի նոյեմբերի 1-ին և հավելելով. «Դե բռնվեք»։
Եվ, դատելով համացանցում ծավալված քննարկումներից, երգի նոր տարբերակն իսկապես անտարբեր չի թողել հանրությանը։


