ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝
– արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,
– սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:
Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
https://mediaarm.am/hy/page/%D5%BD%D5%A1-%D5%B4%D5%BD%D5%B8%D6%82%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81-%D5%A7?fbclid=IwAR0beOKymBVr97KB9B5QWGvgaBViEJUI09ROyG5CcsOd-vgPQfiiIFmR1Do