Մա հացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը

Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հավատս չի գալիս… լույսերի մեջ մնաս, պայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր…»,-գրել է նա։

Հարությունյանը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, նորաստեղծ «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։

Նա 31 տարեկան էր։ Ամուսնացած էր։ Մահվան պատճառը հիվանդությունն է։

382 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն