Սոնա Ռուբենյանի դստեր նոր լուսանկարը. տեսեք`ինչ նման է փոքրիկը մայրիկին

Այն, որ երգչուհի Սոնա Ռուբենյանն իսկապես սիրված երգչուհի է, անհերքելի է: Սակայն պետք է փաստենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո:

Չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Այնուամենայնիվ`գիտակցելով վերոնշյալը, միևնույն է`Սոնան գերադասում է դեռ չհրապարակել իր փոքրիկի ամբողջական լուսանկարը:
Սակայն միայն վերջերս երգչուհին հրապարակեց փոքրիկ դստեր այն լուսանկարը, որտեղ փոքր ինչ երևում է նրա դեմքը:
Փոքրիկն իսկապես իր ժպիտով և հայացքով նման է գեղեցկուհի մայրիկին:
Նշենք, որ շուտով փոքրիկ Մարին կդառնա 1 տարեկան և ըստ ամենայնի` Սոնան հենց այդ ժամանակ էլ կներկայացնի փոքրիկին հանրությանը:
903 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն