Հայկ Մարությանը վերցրել է մանդատը. ի՞նչ է պատրաստվում անել «Ազգային առաջընթաց»-ը

Չնայած որ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն ընդամենը 33% ձայն էր հավաքել, այսօր ավագանու ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների ձայներով ընտրվեց քաղաքապետ:

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը եկավ և քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը:

Դուք տեսել եք, թե իրենք ի՞նչ են առաջարկել, մենք ինչ ենք պատասխանել: Առնվազն 4 կամ 5 անգամ հանրային ձևով դա արվել է: Հիմա էլ հետ գնալ պետք չի, փաստացի, չի հաջողվել համաձայնության գալ ու եղել է այս վիճակը:

-Ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է նշանակված, գնալու՞ եք, մասնակցելու՞ եք ավագանու նիստերին:

-Իհարկե գալու ենք, մասնակցելու ենք նիստերին։

-Հայկ Մարությանն ի՞նչ որոշում ունի, վերցնելու՞ է մանդատը, աշխատելու՞ է Տիգրան Ավինյանի հետ:

-Այս պահի դրությամբ վերցրել է մանդատն արդեն, ավագանու այսօրվա նիստին հրապարակվեց ավագանու անդամների անունները, այդ թվում՝ նրա: Իսկ, թե հետո ի՞նչ կլինի, որոշում կփոխի՞, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել:

1 214 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն