28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ վարչաբենդին. Սամվել Կարապետյան
28.04.2026
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
28.04.2026
Ինչի հետ է կապված հեղուկ գազի չլինելը Հայաստանում
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Без рубрики

Ուղեղը սկսում է «ուտել ինքն իրեն», երբ մենք բшվшրար չենք քնում

admin
07.03.2025 One Min Read
1 0

 

Այս երևույթը սարսափելի է հնչում, սակայն իրականում նկարագրում է բնական պրոցես, որը դառնում է վտանգավոր միայն քնի պակասի դեպքում: Նորմալ քնի ընթացքում ուղեղի հատուկ բջիջները՝ գլիալ բջիջները, զբաղվում են «մաքրման աշխատանքներով»՝ հեռացնելով թունավոր նյութերը և վնասված բջիջները:

Նորմալ քնի ժամանակ այս բջիջները մաքրում են ուղեղը թունավոր նյութերից և վնասված բջիջներից: Սակայն քնի պակասի դեպքում նրանք սկսում են քանդել նաև առողջ նյուրոնային կապերը, ինչը վնասում է հիշողությունը և մտածողությունը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկական անքնությունը բարձրացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ ներառյալ սրտանոթային խնդիրները, շաքարային դիաբետը և նյարդային համակարգի հիվանդությունները:

Քնի ժամանակ ուղեղում տեղի է ունենում աուտոֆագիա՝ բջիջների ինքնամաքրման պրոցես: Սա օգնում է պահպանել ուղեղի նորմալ աշխատանքը: Քնի խանգարման դեպքում այս պրոցեսը դառնում է չափից ավելի ակտիվ և վնասակար:

Առողջ քնի համար կարևոր է պահպանել որոշակի կանոններ՝ քնել և արթնանալ նույն ժամին, խուսափել քնելուց առաջ կոֆեին պարունակող ըմպելիքներից, ստեղծել հարմարավետ միջավայր քնելու համար:

Հետազոտող Միշել Բելեսին հայտնաբերել է, որ քնի պակասի պատճառով աստրոցիտները սկսում են քանդել սինապսները՝ նեյրոնների միջև կապերը: Սա բացասաբար է անդրադառնում ուշադրության, հիշողության և ուսուցման վրա:

Չնայած ուղեղը շարունակում է աշխատել նաև քնի ընթացքում, այս ժամանակահատվածն անհրաժեշտ է նրա նորմալ գործունեության համար: Քնի պակասը խանգարում է վերականգնման բնական պրոցեսներին և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների:

 

https://stemnews.am/hy/2429?fbclid=IwY2xjawI3ap1leHRuA2FlbQIxMQABHfY9rY2PLSkxTCyXNEl50ftvXPwMXy9qw2MuuhOHlRMufPNvmWp8_BSpww_aem_YdfhOSaOhRWQAW2JS2Pv5A

Share Article

admin

Previous Post

Վթարի է ենթարկվել Քաղսի գյուղի մանկապարտեզի վшրիչը․ նա և իր անչшփահաս աղջիկը տեղшփոխվել են հիվшնդանոց

Next Post

Մի քшնի ժшմ ջուր չի լինի

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!