28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ վարչաբենդին. Սամվել Կարապետյան
28.04.2026
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
28.04.2026
Ինչի հետ է կապված հեղուկ գազի չլինելը Հայաստանում
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Հայաստան

Վթարի է ենթարկվել Քաղսի գյուղի մանկապարտեզի վшրիչը․ նա և իր անչшփահաս աղջիկը տեղшփոխվել են հիվшնդանոց

admin
07.03.2025 One Min Read
1 0

 

Մարտի 4-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ասպրամ Ա․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Ս․ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Քաղսի բնակավայրի մանկապարտեզի վարիչն է։

Share Article

admin

Previous Post

Իրանից միջուկшյին զենք Իսրայելի վրա․ Ալիևին պшտին են դեմ տվել. Սшրսшփ՝ Ադրբեջшնում․ Լիա Ավետիսյան

Next Post

Ուղեղը սկսում է «ուտել ինքն իրեն», երբ մենք բшվшրար չենք քնում

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!