Երեվանը ցն gվեg․ աննախադեպ hրшվառпւթյпւն «Դվին»-ում. Տեսանյութ

Սահմանային իրավիճակը լարված է, իսկ Երևանում մի կողմից Coca Cola Fest-ն է, մյուս կողմից Dvin Music Hall-ի երկնքում պայթում է ամենաճոխ և թանկարժեք հրավառությունը։ Քաղաքում ամենաթանկարժեք հրավառությունը վախեցրել է բնակիչներին։
Facebook-ի օգտատեր, լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է.

«Էս ի՞նչ ահարկու ձայներ էին: Չհասկացա, հրավառություն էր, թե՞ ինչ
Ոստիկանություն, կարող ա մի բան ասեք հասկանանք:

Ճամբարակի ռմբակոծությունը հիշեցի, երբ փոքր էի, ոնց էինք դողում…
Մարդ եք, թե՞ ինչ։»

Հիշեցնենք, որ դեռ հունիս ամսին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկել էր կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։
Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետք է լինի պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարևոր միջոցառումների ժամանակ:

Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է. «Հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու, մենք փաստացի այնպես ենք անում, որ մարդիկ չկարողանան գնել հրավառություն»։

Նշենք նաև, որ քաղաքացիները խուճապի մեջ են, անհասկանալի իրավիճակ է, շատերն անտեղյակ են, թե ինչ է կատարվում Երևանում, ռազմական կուտակումների մասին լուրերից հետո։

ArmLur.am-ը փորձեց Dvin Music Hall-ից ճշտել, թե ինչ իրադարձություն է կատարվել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

2 684 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն