Թուրք երկրպագուները շշեր են նետում մեր ֆուտբոլիստների ուղղությամբ

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվել էր Թուրքիայի թիմին:

Հանդիպումն աչքի ընկավ թուրք երկրպագուների ագրեսիվ վարքով, նրանք նախ հանդիպման մեկնարկին աղմուկ-աղաղակով, սուլոցներով խլացրեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն, ապա ամբողջ հանդիպման ընթացքում շշեր էին նետում մեր ֆուտբոլիստների ուղղությամբ:

Այդպիսի մի դրվագում, երբ մեր ֆուտբոլիստի ուղղությամբ շուրջ տասնյակ շշեր նետվեցին, իսկ թուրք մրցակիցը նրանից պահանջում էր արագ գնդակը դաշտ նետել, մրցավարն անհամբեր թուրքին պատժեց դեղին քարտով:

https://mediaarm.am/hy/page/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%BA%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B7%D5%B7%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D6%80-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2?fbclid=IwAR0BMZ491uIVOWGpgHrVr1qNrMVVfpv1YjeWsMUR_2yKFacRHtGSmHhPhAA

2 141 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն