Տեսախցիկը արձանագրել է Նոր Կյանք գյուղում ող բերգական վրաե րթ-ավտով թարը

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում Mercedes-ը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկում հետիոտնին և բախվում Лада մակնիշ ավտոմեքենայն, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահանում է:

Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Սողոմոնյանը: Վրաերթի հետևանքով մա հացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով վթարված Лада մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն էր և ավտոմեքենայում են եղել կինն ու անչափահաս երեխան: Բարեբախտաբար, կինն ու երեխան չեն տուժել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Շամշյանը՝ սեպտեմբերի 4-ին մա հվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածը տեղում մա հացել էր:

2 836 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն