Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. Ինչ է կատարվում

 

«Զանգ» շարժման անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Սարյան փողոցով՝ վանկարկելով «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։

Ոստիկանները նրանցից պահանջեցին քայլել մայթով, սակայն ցուցարարները դեմ էին։ Նրանք պահանջեցին ապահովել երթի՝ երթևեկելի գոտով անցնելու հնարավորությունը մինչև այն պահը, երբ հնարավոր լինի իրականացնել մայթերով։ Ոստիկանները նաև ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը և դրեցին ոստիկանական մեքենան: Առաջինը բերման ենթարկվեց Սուրեն Սահակյանը։ Առաջնորդների թվում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

Նշենք, որ նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Կենտրոնի փողոցներում, այնուհետեւ պետք է վրան տեղադրեին Հանրապետության հրապարակում:

1 591 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն