5,6 մшգնիտուդ երկրшշшրժ է տեղի ունեցել

 

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 375 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 355 հազար մարդ։ Օջախը գտնվել է 151 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել