ՀՐԱՏԱՊ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի մասին
Ինչու է գաղտնի պահվել Շահին Մուստաֆաևի այցի լուրը (տեսանյութ)
Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի մասին
30.04.2026
Ինչու է գաղտնի պահվել Շահին Մուստաֆաևի այցի լուրը (տեսանյութ)
30.04.2026
Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Բժշկի թпւղթը չի оգնում. աշակերտների բացակայություններն անհետևшնք չեն մնա

admin
27.02.2025 2 Min Read
1 0

 

MediaHub-ն ուշադրության կենտրոնում է պահում դպրոցներում ստեղծված իրավիճակը, երբ երեխաները՝ հազող, փռշտացող ու ջերմող ստիպված դասի են գնում։ Ըստ ահազանգած ծնողների՝ երեխաները հիվանդ դասի են գնում, քանի որ դպրոցներում բացակայությունները խստացրել են, և եթե բացակաների թիվը մեծ է, ապա աշակերտներին վերաքննության են թողնում, և հաջորդ դասարան տեղափոխվելը խնդիր է դառնում:

«Երեխաները հիվանդ են, չեն կարողանում տունը մնալ և նորմալ լավանալ, ամբողջ դասարանում 10-15 աշակերտ հիվանդ են, բայց դասի ենք ուղարկում, քանի որ բացակաները դնում են անգամ բժշկի թուղթ ունենալու պարագայում։ Դասղեկներին խնդրում, աղաչում ենք, բայց անարդյունք, մեկ է, բացակաները դնում են, ասում են՝ «բժշկի թուղթը հաշվի չենք առնում, կապ չունի այդ թուղթը»։ Պարզ է՝ հրահանգ է իջեցված խստացնել բացակաների մասով, բայց չէ որ երեխաները հիվանդ են, և իրենց պետք է մի քանի օր տանը մնալ և լավանալ։ Արդեն չգիտենք՝ ի՞նչ անենք, որերոդ շաբաթն է, երեխաս չի լավանում, ի՞նչ անենք, որ վերաքննության չմնա ու լավանա»,– պատմեց ծնողներից մեկը։

Ավելի վաղ MediaHub-ին Առողջապահության նախարարությունից ասել էին, որ դպրոցները չեն փակվելու։

«Դպրոցները փակելու համար հատուկ կարգավորում է մշակված, որով պետք է տվյալ դասարանի բացակաները՝ ՍՇՎ–ով պայմանավորված բացակաների 25%-ը գերազանցեն, այդ դեպքում այդ դասարանը, այնուհետև դպրոցը կարող են կարգավորվել՝ անցնել հեռավար ուսուցման»,– նշել են նախարարությունից։

Ի՞նչ անի աշակերտը, որը հիվանդացել է և չի կարող գնալ դասի, բայց գլխին կա այդ սպառնալիքը, որ կմնա վերաքննության, քանի որ բժշկի թուղթը՝ հարգելի բացակայության մասով, դպրոցը չի ընդունում․ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու, թե ի՞նչ պետք է անեն թե՛ աշակերտները, թե՛ նրանց ծնողները։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում, որը վկայում է, որ աշակերտների

բացակայությունները չեն գերազանցում 10%-ը: Սահմանված չափով բացակայությունները՝ նոր չափորոշիչով դասարաններում, կիսամյակում առավելագույնը 60 ժամ, հին չափորոշիչով՝ տարեկան 200 ժամ, վերաբերում են բոլոր բացակայություններին` անկախ պատճառից, քանի որ սովորողը բաց է թողնում ուսումնական նյութը»,- նշեցին մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ–ից։

Նախարարությունից հավելեցին, որ եթե հիմնավոր պատճառով սովորողը տևական ժամամակ չի կարող հաճախել դպրոց, ծնողի դիմումի համաձայն դպրոցը կարող է կազմակերպել հեռավար ուսուցում։

Մարիաննա Արամյան

Share Article

admin

Previous Post

Ի՞նչ եղանակ է սպшսվում վաղը ՝ փետրվարի 28-ին

Next Post

Առյուծներին շատ հետաքրքիր օր է սպասվում. Ի՞նչ է սպшսվում կենդшնակերպի տարբեր նշшններին այսօր՝ փետրվարի 28 -ին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am