ՀՐԱՏԱՊ
Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել
2850 զինծառայող բնակարան կստանա
Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ ի աջակցություն Հայաստանի ժողովրդավարական զարգացման
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել
01.05.2026
2850 զինծառայող բնակարան կստանա
01.05.2026
Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ ի աջակցություն Հայաստանի ժողովրդավարական զարգացման
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Թող երկնքում հпգիդ խшղաղվի Արամ ջան

admin
22.02.2025 One Min Read
1 0

Արդեն 40 օր է, մեզ հետ չէ մեր սիրելի ընկերներից Արամը կամ, ինչպես «Առավոտ»-ում էինք մտերմաբար անվանակոչել՝ Զ-Արամը։

Ազնիվ ու անկեղծ, ընկերասեր ու պատրաստակամ, նվիրվող եւ նվիրումը գնահատող Արամը, երազող ու իր երազանքներում արդար, ազնիվ, բարի աշխարհ փնտրող Արամը, նաեւ անհաշտ ու պոռթկուն Արամը…

11 տարի առաջ նա Մոսկվայում գլխուղեղի հետ կապված ծանր վիրահատության ենթարկվեց: Բժիշկները նրան հորդորել էին. շատ չծանրաբեռնել իրեն, խուսափել մտավոր աշխատանքից…

Բայց ում ասես…

Արամ Զաքարյանը երկար տարիներ աշխատել էր «Փաստ» լրատվական գործակալությունում, «Առավոտ», «Հրապարակ» օրաթերթերում, Պաշտպանության նախարարության հանրային կապերի վարչությունում, «Lragir.am» էլեկտրոնային պարբերականում, մշտապես իր վրա աշխատող, պրպտող, ակտիվ լրագրողական կյանքով: Նա «Առավոտ» օրաթերթում համակարգում էր մարզերի լրագրողների աշխատանքը, հաճախ լինում մարզերում, խորհուրդներ տալիս նրանց…

Մոսկվայից վերադառնալուց հետո նա ընտրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայի «911» թերթը, վերջին տարիներին «911.tert.am» պարբերականի խմբագիրն էր, ապա սկսեց դասավանդել Ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Նա բացի օպերատիվ լուրաշարերից, ԱԻՆ-ում հայտնաբերում էր մարդկանց, ովքեր արտակարգ իրավիճակներում էին աշխատում, ծանր կորուստների ականատեսը դառնում առաջինը, բայց իրենց մարդկային որակները՝ օգնելու, փրկելու, ձեռք մեկնելու, ապրելու, չէին կորցրել. նա իրեն համարում էր Փրկված, եւ ապրում մյուս Փրկվածների կյանքով:

Ասում են՝ 40 օր հետո են հոգիները լքում այս աշխարհը։ Թող երկնքում հոգիդ խաղաղվի, Արամ ջան։

Share Article

admin

Previous Post

Աստղագուշակ փետրվարի 23-ի համար․․․Այծեղջյուրներ՝ Եթե ցшնկանում եք որևէ բшն փпխել ձեր կյանքում, ապա անհшպաղ գործի шնցեք

Next Post

Տույժ կվճшրեն քաղաքшցիներին․ մանրամասներ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am