Ող բերգшկшն լпւր Գեղшրքпւնիքից…

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում երեկ՝ օգոստոսի 30-ին, երիտասարդը անասնակերը դաշտից բերելիս կայծակնահարվել է:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տուժածի հարազատը՝ ով չցանկացավ ներկայանալ պատմեց, որ տղան  Արկադի Հովհաննիսյանն էր, 25 տարեկան։

«Այժմ այնպիսի պահ է, որ ովքեր դեպքի վայրում են եղել իրենցից չենք կարող ինչ-որ բան իմանալ, բայց ըստ տեղեկությունների Արկադին  ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբոր որդին ներքևից տվել են, երբ կայծակը խփել է ինքը տուկերի վրայից ընկել է։

Կայծակը խփելուց հետո բոլորը իրենց վատ են զգացել, ուշաթափվել են, երբ  զարթնել են տեսել են, որ Արկադիկը արդեն չկա, ճիշտ է աչքերը բացում փակում է, բայց վիճակը այն չի եղել։ Մինչև հասցրել են հիվանդանոց արդեն ուշ է եղել», -ասաց հարազատը

Մեր զրուցակցի խոսքով` Արկադին ուրիշ երեխա է եղել` չափի մեջ, համեստ ընտանիքից․ «Հայրը սրտի ծանր վիրահատություն էր տարել, մայրը անցած տարի էր վիրահատվել։ Շատ կազմակերպված  ընտանիք էին՝ խելոք, աշխատող, չեք պատկերացնի ինչպիսի երիտասարդ էր»,-ասաց նա:

Հարազատի խոսքով՝ Արկադին ունի մեկ եղբայր։

«Մայրը պատմում  էր, որ երկու եղբայրն էլ ընտրյալներ ունեին։ Մայրը ասում էր տղաներին ասել է` սեպտեմբերին նշանվեք, բայց Արկադիկը ասել է՝ սեպտեմբերը վատ ամիս է, սպասեք տեսնենք սեպտեմբերին ինչ կլինի նոր մի բան կանենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Բարեկամը նշեց, որ Արկադիկը զինվորական էր ու շատ հայրենասեր. «Վերջերս եկավ մեր տուն ասացի Արկադիկ ջան հրաժարվի զիվորական գործից, ասեց՝ ոնց կլինի, որ բոլորս հրաժարվենք, իսկ սահմանը ով պետք է պահի»,- պատմեց նա:

https://mediaarm.am/hy/page/%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AE%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6-25-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7%D6%80-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5?fbclid=IwAR1TzoT2U0BV3b3wFENypSDgRVFFMlvxv7hlwp6FKImj8dwJahdupMA3-7o

4 626 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն