Ծնողների միակ որդին էր, նրանց հույսը․ երեկ զո հված Արտյոմը Նորատուսից էր

Դեռևս չպարզված հանգամանքներում հրա զենային մա հացու վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Արայի Հայկազյանը Գեղարքունիքի մարզից էր, Նորատուս համայնքից։ Տղան բանակ էր զորակոչվել հունվարին, մոտ ինը ամսվա ծառայող էր։

«Խելոք, շատ դաստիարակված, կիրթ ընտանիքի տղա էր։ Չգիտենք՝ ինչ կարող է եղած լինել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Արտյոմը տան մինուճար տղան էր, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, իսկ ինքը տան հույսն ու սյունն էր։

«Հայրը մարզպետարանում էր աշխատում, հաստիքը փակվեց, դարձավ գործազուրկ, մայրն էլ չի աշխատում։ Հույսն ինքն էր։ Խելոք, կրթված երեխա էր, եթե չեմ սխալվում՝ Գավառի պետական համալրսարան էր ընդունվել ու գնացել ծառայության»,- պատմեց համայնքի ղեկավարը։

Նա նշեց, որ համայնքը երեկվանից շոկի մեջ է, ոչ ոք չգիտի՝ ինչ անի, ինչ ասի, կորուստը շատ մեծ է։

Ավելի վաղ ՊՆ-ից տեղեկացրեցին, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հր ազենային մա հացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
1 366 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն