Ինչպես է տեղի ունեցել/ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ 3 երեխաների կյանք խլած վ թարից

2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Արարատի ոստիկաններն ու Վեդու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մա հացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ, 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։ Բոլորն էլ սովորում էին Նոր կյանք գյուղի հիմնական դպրոցում։ Այս պահին օպերատիվ տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենայում եղել են նշված անձինք, 4-րդ անձ չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարված դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։

Նշանակվել են դ-իակի դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի բոլոր, այդ թվում նաև ավտոմեքենան անչափահասի տրամադրության տակ հայտնվելու ամբողջական հանգամանքները պարզելու, դեպքին հնարավոր ականատես անձնանց հայտնաբերելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանությանը:

Ավտոմեքենայում այլ ուղևոր եղած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։

Նախաքննությունը շարունակվում է:

https://mediaarm.am/hy/page/%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-3-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AD%D5%AC%D5%A1%D5%AE-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80%D5%AB%D6%81?fbclid=IwAR1d4x9sM8W92sq2k6ww2-Vfff8FIiKzp7GbV-paDdaw6hwB_5n94I5IqGs

3 657 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն