Դմիտրի Պեսկովը կոշտ ուղերձ է հղել Երևանին
Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրոպական միություն և ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքը շարունակելու ցանկությունը չեն համադրվում միմյանց հետ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տնտեսական առումով երկու աթոռի վրա միաժամանակ նստելու ցանկությունը ինչ-որ պահի պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի որոշակի ընտրություն կատարելու միջոցով, քանի որ Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրոպական միություն և միաժամանակ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացը շարունակելու ցանկությունը չեն համադրվում միմյանց հետ», – լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։


