Լևոն Արոնյանը հաղթել է Անգլիայի գրոսմայստերին և միանձնյա գլխավորում London Chess Classic-ի մրցաշարային աղյուսակը
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լոնդոնում անցկացվող London Chess Classic հեղինակավոր միջազգային մրցաշարի երրորդ տուրում հաղթել է անգլիացի անվանի գրոսմայստեր Մայքլ Ադամսին։
Երեք տուրերի արդյունքում Արոնյանը վաստակել է 2,5 միավոր՝ գրանցելով երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի։ Հայ գրոսմայստերը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ։ Այն մեկնարկել է նոյեմբերի 25-ին և կավարտվի դեկտեմբերի 4-ին։


